Զախարովան արձագանքել է AZAL-ի ինքնաթիռի վթարի վերաբերյալ Բայրամովի հայտարարություններին

Քաղաքականություն

26.02.2026 | 22:58

Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ կապված երկու երկրների առաջնորդների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։

Այս մասին այսօրվա ճեպազրույցում  հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին։

«Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները մանրամասն քննարկել են ինքնաթիռի վթարը անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Դուշանբեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Ռուսական կողմը մանրամասն բացատրություններ է տվել, և մենք հետևողականորեն աշխատում ենք բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ պարբերաբար տեղեկացնելով մեր ադրբեջանցի գործընկերներին այս մասին ինչպես դիվանագիտական, այնպես էլ կառավարական ուղիներով», – ասել է Զախարովան։

Նա նշել է, որ կողմերը նպատակ ունեն լուծել ավիավթարի համատեքստում առկա բոլոր չլուծված հարցերը։

Բայրամովն այսօր ավելի վաղ հայտարարել էր, ինքնաթիռի խոցումը  տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից թույլ տրված սխալի պատճառով, և դա պետք է ենթադրի համապատասխան միջոցառումների ընդունում, իրավական գնահատական ​​և փոխհատուցում։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment