Հայաստանի վարչապետը և Լեհաստանի Սենատի նախագահը կարևորել են ԵՄ-ՀՀ գործընկերության խորացումը

Քաղաքականություն

26.02.2026 | 22:53

Հայաստանի վարչապետը և Լեհաստանի Սենատի նախագահը կարևորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումն ու Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորացումը, անդրադարձել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումն ու միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–Լեհաստան երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment