«3 հոգով հարձակվի վրաս, դանակով հարվածի ու չազատազրկվի՞». Արթուր Չախոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատավոր Արման Հովհաննիսյանը ինձ վրա դանակով մահափորձ կատարած անձին ճանաչվել է մեղավոր, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում։
     Այսինքն, մարդը գիշերով 3 հոգով գա, դանակով հարձակվի, խփի, ու արդյունքում ազատազրկման չենթարկվի:
     Ինձ համար կանխատեսելի էր, որ նա չի դատապարտվելու, ինչի մասին բազմիցս հրապարակային հայտարարել էի»։

Leave a comment