https://arm.sputniknews.ru/20260226/afghanstany-razmakan-gvortsvoghutjun-e-sksel-pakistani-dem-99250389.html
Աֆղանստանը ռազմական գործողություն է սկսել Պակիստանի դեմ
Աֆղանստանը ռազմական գործողություն է սկսել Պակիստանի դեմ
Sputnik Արմենիա
Աֆղանստանի ՊՆ տվյալներով՝ գործողությունը սկսվել է մի քանի ուղղություններով՝ Խոսթ, Փաքթիա և Նուրիստան նահանգներում: 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T22:53+0400
2026-02-26T22:53+0400
2026-02-26T22:53+0400
աֆղանստան
պակիստան
կրակոց
ռմբակոծություն
սահման
թալիբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/18/99172326_0:0:3054:1719_1920x0_80_0_0_bbf049127b18a945f0e9076da770722d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Աֆղանստանի զինված ուժերը գործողություն են սկսել՝ ի պատասխան Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից իրենց տարածքի ռմբակոծությունների: Այս մասին հայտարարել է «Խալիդ իբն Վալիդ» 201-րդ բանակային կորպուսի ներկայացուցիչ Վահիդուլլա Մոհամմադին:Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի տվյալներով՝ գործողությունը սկսվել է մի քանի ուղղություններով՝ Խոսթ, Փաքթիա, Նուրիստան նահանգներում և մի շարք այլ շրջաններում:Ծանր մարտերը վերսկսվել են Աֆղանստանի և Պակիստանի սահմանինՓետրվարի 22–ի երեկոյան Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել աֆղանական Նանգարհար և Փաքթիքա նահանգների շրջաններին, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Բացի այդ, Աֆղանստանի կրթության նախարարության տվյալներով, ավերվել է մի մեդրեսե, որի փլատակներում զոհվել է հինգ աշակերտ՝ երեք տղա և երկու աղջիկ: Պակիստանցի զինվորականները օդային հարձակումն իրականացրել էին ամբողջ աշխարհի մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա օրերին:
աֆղանստան
պակիստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/18/99172326_323:0:3054:2048_1920x0_80_0_0_e1e6deed3ea8179dc0f8314292000a63.jpg.webp
աֆղանստան, պակիստան, կրակոց, ռմբակոծություն, սահման, թալիբան
աֆղանստան, պակիստան, կրակոց, ռմբակոծություն, սահման, թալիբան
Աֆղանստանի ՊՆ տվյալներով՝ գործողությունը սկսվել է մի քանի ուղղություններով՝ Խոսթ, Փաքթիա և Նուրիստան նահանգներում:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Աֆղանստանի զինված ուժերը գործողություն են սկսել՝ ի պատասխան Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից իրենց տարածքի ռմբակոծությունների: Այս մասին հայտարարել է «Խալիդ իբն Վալիդ» 201-րդ բանակային կորպուսի ներկայացուցիչ Վահիդուլլա Մոհամմադին:
«Աֆղանստանի կառավարական ուժերի պատասխան գրոհները պակիստանյան ուժերի դեմ երկրի արևելյան Նանգարհար և Կունար նահանգներում սկսվել են տեղական ժամանակով ժամը 20:00-ին: Այս պահի դրությամբ հակառակորդի երեք հենակետ արդեն գրավված է»,-հայտնել է նա RTA ազգային հեռուստաալիքին:
Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի տվյալներով՝ գործողությունը սկսվել է մի քանի ուղղություններով՝ Խոսթ, Փաքթիա, Նուրիստան նահանգներում և մի շարք այլ շրջաններում:
Փետրվարի 22–ի երեկոյան Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել աֆղանական Նանգարհար և Փաքթիքա նահանգների շրջաններին, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Բացի այդ, Աֆղանստանի կրթության նախարարության տվյալներով, ավերվել է մի մեդրեսե, որի փլատակներում զոհվել է հինգ աշակերտ՝ երեք տղա և երկու աղջիկ: Պակիստանցի զինվորականները օդային հարձակումն իրականացրել էին ամբողջ աշխարհի մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա օրերին: