Նիկոլը չպետք է մտնի «4-րդ» ՀՀ, ոնց եկել է, այդպես էլ պետք է գնա, փողոցն է լեգիտիմ արսենալը. Նորիկյան

Պետության ռազմավարական ոլորտներում կառավարման ճգնաժամ է, գոյություն չունի հստակ, ինստիտուցիոնալ լուծման մեխանիզմ։ Կառավարող էլիտան իրավիճակային լուծումներ է գտնում, յոթ տարի չկարողացան համակարգեր ստեղծել ու ձևավորել լիարժեք միջավայր։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Իշխանության բոլոր քայլերը միտված են մինչև հունիսի 7-ի ընտրությունները, ամեն ինչ անում են, որ մարդկանց չջղայնացնեն, տրամադրությունները չգցեն, ընտրությունից հետո ջրհեղեղ, այս տրամաբանությամբ են գործում։ Երկրում ամեն օր կրակում են, հանցավոր խմբավորումները, քրեական մշակույթ կրողները կրակոցով, զենքով, արյամբ խնդիրներ են լուծում, իսկ ոստիկանությունն արդեն մի քանի տարի է՝ խոսում է բարեփոխումների մասին», – մեկնաբանեց բանախոսը։

Խոսելով անվտանգային խնդիրներից՝ Նորիկյանը ընդգծեց, որ «սիրալիր Ադրբեջանի» իրական դեմքը կտեսնենք ընտրություններից հետո, նրանք խաղաղության դիմաց նոր գին են պահանջելու Հայաստանից։

«Նիկոլը չպետք է մտնի 4-րդ Հանրապետություն, ոնց եկել է, այդպես էլ պետք է գնա, շարունակում եմ պնդել, որ փողոցն է լեգիտիմ արսենալը՝ քաղաքական պրոցեսների վրա ազդելու համար»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

–00—ԱՊ

Leave a comment