ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր և մատուցել հարգանքի տուրք:
Վարչապետը պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծանոթացել հուշահամալիրի պատմությանը: Արարողության ընթացքում հնչել են Հայաստանի և Լեհաստանի պետական օրհներգերը, տեղի է ունեցել զինվորական քայլերթ: