Հետ է մղվել Մոսկվայի ուղղությամբ թռչող ևս 3 ԱԹՍ–ների հարձակումը. Սոբյանին

https://arm.sputniknews.ru/20260226/het-e-mghvel-mvoskvaji-ughghutjamb-trchvogh-evs-3-atsneri-hardzakumy-svobjanin-99248727.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96717049_341:0:3072:2048_1920x0_80_0_0_1f5ebc2fc468df73013519c713218af0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ սոբյանին, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, մոսկվա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

սերգեյ սոբյանին, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, մոսկվա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հետ է մղվել Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ևս երեք անօդաչու թռչող սարքերի գրոհը:

Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր մայրաքաղաքին մոտենալիս խոցված ԱԹՍ-ների մասին:

«Հետ է մղվել Մոսկվայի ուղղությամբ թռչող ևս երեք ԱԹՍ-ի հարձակում»,-գրել է Սոբյանինը Max հարթակի իր ալիքում:

Քաղաքապետը հավելել է, որ բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները:

Նշենք, որ փետրվարի 22-ին հայտնի էր դարձել ութ խոցված անօդաչուների մասին, որոնք թռչում էին Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ:

Բրյանսկի մարզում ուկրաինական պայթուցիկ սարքի նետման հետևանքով կա երեք վիրավոր
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment