Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Ժնևում բանակցություններ են անցկացրել ուկրաինական կողմի հետ


Ժնևում Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները բանակցություններ են անցկացրել ուկրաինական կողմի հետ: Քննարկման օրակարգում են եղել Ուկրաինային տնտեսական աջակցությունը և երկրի հետպատերազմյան վերականգնումը:


 


Կիևը հույս ունի առաջիկա 10 տարվա ընթացքում 800 միլիարդ դոլար հավաքել երկրի վերակառուցման համար: Բացի դրանից՝ քննարկվել է մարտի սկզբին Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպման նախապատրաստումը: 


 


Չնայած հակամարտության լուծման ջանքերին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածները շարունակվել են: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը երկրի ուղղությամբ արձակել է 420 անօդաչու թռչող սարք, գրեթե 40 հրթիռ: Թիրախավորվել են երկրի էներգետիկ և այլ կարևոր ենթակառուցվածքները: Կան վիրավորներ: 


 


Ռուսաստանն էլ հայտնել է դեպի Մոսկվա թռչող անօդաչուներ խոցելու մասին: 


 


Կողմերը նաև զոհերի մարմիններ են փոխանակել: Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել 1000 զինծառայողի աճյուն՝ փոխարենը ստանալով 35 զոհի մարմին:

Դիտումների քանակ1

Leave a comment