Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով ատոմակայանի թեմայով իրեն ուղղված մեղադրանքի մասին, ասել է․
«Մենք ոչ թե փակելու մասին ենք պայմանավորվել, այլ բանակցել ենք 20 տարի երկարացնելու համար, որի շնորհիվ այսօր ատոմակայանը գործում է»,- ասել է նա` հավելելով, որ ցանկացած ատոմակայան, հաստատություն ինչ-որ պահի պետք է փակվի։
Սարգսյանը, արձագանքելով «Թրամփի ուղու» «շահավետության» վերաբերյալ իշխանության պնդումներին, նշել է․ «Որքան TRIPP-ի հետ կապված նյուանսներ, մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներսում ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված։
Արդեն թվեր հնչեցին, որ այդ ճանապարհը պիտի 500 մետր լայնություն ունենա, իսկ հաշվի առնելով Հայաստանի կառավարիչների գործելաոճը՝ կարող է 5 կմ էլ լինել, 10 կմ էլ լինել։ Բա տագնապ չառաջանա՞… Հաջորդը՝ ԱՄՆ փոխնախագահը գնում է Բաքու և TRIPP-ի մասով պայմանագիր ստորագրում։ Բա դա մեր տարածքը չէ՞, առանց մեզ՝ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում։ Այս բոլոր հարցերն ինձ շատ-շատ անհանգստացնում են»։