«Ովքեր կփորձեն մեր հաշվին աչոկ հավաքել, նրանք կլսեն ճշմարտությունը». Սերժ Սարգսյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր իր վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ չի կարծում, որ ներընդդիմադիր պայքարը սաստկացել է: Նրա կարծիքով` ջրերը զուլալվում են:

«Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պիտի փորձեն մեր հաշվին աչոկ հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ասվելու է ճշմարտությունը։ Եթե նրանք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն։ Բոլորն էլ կլսեն, մենք որևէ կոմպլեքս չունենք»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Leave a comment