Հայաստանը և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
Ինչպես հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հանդիպումից հետո։
Համաձայնագիրը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ Կամիշը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանի Հանրապետությունում։