ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններն ընթանում են կառուցողական ոգով. Օմանի ԱԳՆ


Ժնևում շարունակվում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ:


«Ջանքերը շարունակվում են կառուցողական ոգով։ Բանակցողներն աննախադեպ բաց են նոր և ստեղծարար գաղափարների ու լուծումների, առաջ շարժվելու և արդար համաձայնության հասնելու համար»,- հայտնել են երկրի արտաքին գործերի նախարարությունից:


Բանակցություններում Իրանը ներկայացնում է ԱԳ նախարար Աբաս Արաղչին, ամերիկյան կողմը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։


Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ Մասկատում և փետրվարի՝ 17-ին՝ Ժնևում:

Դիտումների քանակ1

Leave a comment