Ո՞ւր են սկավառակները. Սերժ Սարգսյանի պաշտպաններն անհամապատասխանություններ են տեսնում

https://arm.sputniknews.ru/20260226/ur-en-skavaraknery-serzh-sargsjani-pashtpannern-anhamapataskhanutjunner-en-tesnum-99241166.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94970070_177:0:1600:1067_1920x0_80_0_0_387edaa61bad67e83024d4636a75bf4a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերժ սարգսյան, դատ, դատարան, փաստաբան

սերժ սարգսյան, դատ, դատարան, փաստաբան

Բաժանորդագրվել

Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ գործի եզրափակիչ մասը չի համապատասխանում նախնական նկարագրությանը:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik․ Հակակոռուպցիոն քրեական դատարանում ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը: Գործով հանրային մեղադրող Գոռ Հովակիմյանը ներկայացրեց փաստական տվյալներ, որոնք պետք է քննի դատարանը: Հենց այստեղ Սարգսյանի փաստաբանները խնդիր տեսան:

«Գործի նախնական մասում ասվել է, որ առգրավվել են լազերային սկավառակներ, որոնց մասին արձանագրությունում նշում չկա: Հռետորական հարց՝ ո՞ւր են լազերային սկավառակները»,– ասաց Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Սերժ Սարգսյանի մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ գործի եզրափակիչ մասը չի համապատասխանում նախնական նկարագրությանը:

«Նշված է, որ առգրավված սկավառակները մանրամասն նկարագրվել են արձանագրությունում, սակայն անգամ մակերեսային նկարագրություն առկա չէ, ուր մնաց՝ մանրամասն»,– նշեց Հակոբյանը:

Դատախազն արձագանքեց՝ ասելով, թե այդ փաստաթղթերը զննության են ենթարկվել, և զննության արդյունքները հետազոտելու ընթացքում ամեն ինչ պարզ կլինի: Սակայն Սարգսյանի փաստաբան Հակոբյանը հակադարձեց՝ շեշտելով, որ նախնական արձանագրության մեջ նշված չէ, թե դրանք հետագայում կհետազոտվեն, այլ գրված է, որ արդեն իսկ մանրամասն նկարագրված են եզրափակիչ մասում:

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքների հողամասերն ապօրինաբար շուկայականից ցածր գներով օտարելու համար։ Խոսքը 2005 թվականին կատարված գործարքների մասին է, իսկ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր։

Ո՞վ է վաճառել՝ կառավարությունը, ինքն էլ հետը. Վաչագան Ղազարյանը մեղադրեց Սերժ Սարգսյանին

Leave a comment