Թրամփը դիմել է Իրանի ցուցարարներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իրանցի ցուցարարներին շարունակել բողոքի ակցիաները։ Այդ մասին նա գրել է իրTruth socialսոցիալական ցանցում։

«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ակցիաները՝ վերահսկողություն հաստատելով ձեր հաստատությունների նկատմամբ։ Հիշեք մարդասպանների և բռնարարների անունները։ Նրանք մեծ գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները` մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն»,- գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ օգնությունն արդեն ճանապարհին է։

Leave a comment