Հենց այս կառավարությունն է, որ ուսուցիչների, զինվորականների  աշխատավարձերը բարձրացրել, տատիկ-պապիկների թոշակները. Սիմոնյան

Հենց այս կառավարությունն է, որ ուսուցիչների, զինվորականներիաշխատավարձերը բարձրացրել,տատիկ-պապիկների թոշակները. Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

«Մենք ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար: Հենց այս կառավարությունն է և հենց այս մարդիկ են, որ ուսուցիչների, զինվորականներիաշխատավարձերն են բարձրացրել,տատիկ-պապիկների թոշակները: Այնպես է ներկայացվում, որ 7 տարի է անցել, ոչ մեկի համար ոչ մի բան չի բարձրացել և չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձերը բարձրացրեցին: Ֆիքսեք, պատգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե 500 հազար դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500հազար դրամը կհավաքվիվերջում կստանա, կտոր-կտոր կստանա, դա իր աշխատավարձի մի մասն է, անունը կլինի պարգևավճար, թե մի այլ բան»,- ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ստացված պարգևավճարների թեմային:

«Մեզ համար ավելի հեշտ էր աշխատավարձի նման բաժանել, բայց տեխնիկական պաճառներիցելնելով միջանկյալ լուծում է ընտրվել»,- ասաց նա:

Հարցին, թե կան մարդիկ, ովքեր Ամանորը դիմավորել են փողոցում, նա նշեց, որ դեմագոգիա է, քանի որ շատ մարդիկ էլ դիմավորել են Դուբայներում է դիմավորել, ՀՀ հյուրանոցներըև ռեստորաններն էլլեփ-լեցուն են եղել:

Leave a comment