Եթե բանակցությունների հիմնական հարցը Իրանի կողմից միջուկային զենք մշակելու անկարելիությունն է, դա համապատասխանում է Գերագույն առաջնորդի ֆեթվային և երկրի պաշտպանական դոկտրինային, և անհապաղ համաձայնությունը հնարավոր է, հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։
«Արաղչին [Իրանի ԱԳ նախարար] բավարար աջակցություն և լիազորություններ ունի նման համաձայնության հասնելու համար», – գրել է Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականն X-ում՝ անդրադառնալով Ժնեւում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններին։