«Վեոլիա Ջուր» ընկերության հայտարարությանը մեզ հետ համաձայնեցված չի եղել. Ջրային կոմիտեի ղեկավար
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեզ հետ համաձայնեցված չի եղել, տեսաք, որ որոշում կայացվեց»,- Ջրային կոմիտեի ղեկավար Արամազդ Ղալամքարյանն անդրադաձավ «Վեոլիա Ջուր» ընկերության հայտարարությանը, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը մարզերում և Երևանում ջրամատակաարումը կդառնա 17 ժամ և ՏԿԵ նախարարի հայտարարությանը, որ կառավարության միջամտությամբ այս որոշումը չի իրագործվի:
«Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է, Վեոլիան չի խաբում, ասում է նախապես, որ ժողովուրդ ջան ամառվա ամիսներին 24-ժամյա ջրամատակարարում չեմ կարող ապահովել , մենք ունենալու ենք ջրանջատումներ: Հարցը հետևյալն է՝ այդ ջրանջատումների տևողությունն ինչպիսին պիտի լինի և մարզից մարզ, Երևանի տարբեր թաղամասերում, փողոցից փողոց ինչպիսի փոփոխություններ են լինելու: Նույն ժամանակացույցը երեք փողոցների տարբերությամբ եղել է անցած տարվա նոյեմբերին, բայց այսպիսի աղմուկ չի եղել, ընդամենը երեք հասցեի փոփոխություն է եղել»,- ասաց նա:
«Ես հասկանում են նախընտրական շրջանում ենք , նման թեմաները ոմանց կողմից օգտագործվում են: Բայց մի բան հստակ է՝ Վեոլիան ունեցել է պարտավորություն՝ համաձայն կարգի հրապարակելու ժամանակցույց, հրապարկել է, մեր խնդիրը այս պահին Վելոիայի հետ այն է, որ այդ ժամանակացույցը կարելի էր լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ , ժամերի փոփոխություն, ռեժիմների փոփոխություն, տարբեր համայնքներում կլինեն տարբեր փոփոխություններ: Այն հասցեներում, որտեղ նշված է եղել է 17 ժամ մենք կունենանք ժամերի ավելացում»,- նշեց նա ու հավելեց, որ կառավարությունը վերահաստատել է, որ ևս նպատակային գումարներ է ուղղելու և քայլեր է ձեռնարկելու, որ լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան: