ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Unreal Engine Virtual Production ստուդիան հնարավորություն է ստեղծում Netflix-ին բերել Հայաստան

Տարածաշրջանի առաջին Unreal Engine Virtual Production ստուդիան՝ նոր հնարավորություններ է ստեղծում կինոարտադրողների համար։ Այն Հայաստան կարող է բերել ոլորտի խոշոր խաղացողներին՝ Netflix, Disney +, Apple TV+, Amazon Studios։ Արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում ստուդիայի ստեղծման համար, հետաքրքրություն դրսևորած ընկերությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

NewDay.am-ի հետ զրույցում նախագծի հիմնադիրներից Անդրանիկ Նազարյանը նշեց, որ սա բացառիկ հնարավորություն է ներդրողի համար և հավելյալ արժեք է ստեղծում պետության համար ևս, նախնական բանավոր քննարկումներ են եղել Էկոնոմիկայի նախարարության հետ պետությունը աջակցելու է այս նախագծի կյանքի կոչմանը։ Քննարկումներ են եղել նաև Netflix-ի հետ․ Հայաստանով հետաքրքրված են։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a comment