ՄԻՊ գրասենյակի մոտ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակով պայմանավորված ակցիայի մասնակցիները սնունդ էին բերել իրենց հետ՝ դրանք շարելով գրասենյակի աստիճաններին։
Ակցիայի մասնակիցները ՄԻՊ-ին հիշեցրել են, որ ՀՀ-ում կա քաղաքական բանտարկյալ՝ ի դեմս Նարեկ Սամսոնյանի, ով այս պահին գտնվում է անժամկետ հացադուլի մեջ, իսկ այս կառույցը, որի պարտականությունն է պաշտպանել քաղաքացիների իրավունքները, դեռևս որևէ հայտարարություն չի արել 11 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի իրավունքների մասին, և այդ գրասենյակից որևէ մեկը չի այցելել նրան։
«ՄԻՊ-ը 11 օր շարունակ լռում է։ Լռությունը հավասարազոր է հանցակցության»,-ՄԻՊ գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարել է AntiFake.am-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը։
Նա մանրամասնել է, որ 11 օրվա սնունդը բերել էին ՄԻՊ գրասենյակ՝ նախապես իմանալով, որ գրասենյակում ժամը 12-ին ընդմիջման ժամ է։
«Բերել ենք, որպեսզի Նարեկ Սամսոնյանի՝ 11 օր չկերած հացն իրենք վայելեն ընդմիջման ժամանակ, եթե կարող ենք դա անել։ Խնդրեմ, վայելեք, հարգելի ՄԻՊ աշխատակիցներ»,-ասել է Մաթևոսյանը։