Գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով, որոշները բարձրանալու են ավելի շատ. Թորոսյան

Գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով, որոշները բարձրանալու են ավելի շատ. Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք մինչև սա կենսաթոշակները և նպաստները բարձրացրել ենք այլ եղանակով, եղել են նաև ուղիղ բարձրացումներ, ինչպես նաև այլ առավելություններ են տրվել, օրինակ՝ մեր բազմաթիվ կենսաթոշակառուների 65+-ի դեպքում առողջության ապահովագրությունը և այլն: Եղել են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել, դա 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշն է, որը մեզ հիմք է տալիս այլ հետևություններ անել և նաև որոշումներ կայացնել, որոնք մինչև դա ռիսկային էին թվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով՝ որոշում է կայացվել, որ գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով, իսկ որոշ կենսաթոշակներ բարձրանալու են ավելի շատ և շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել 7 կամ 8 հազար դրամ. «Խոսքը վերաբերում է մեր շատ փոքրաթիվ քաղաքացիների, որոնք արդեն իսկ բարձր կենսաթոշակ են ստանում: Բյուջետային ծախսերը, որոնք պետք կգան այս տարի այդ ծախսը հոգալու համար, կլինեն մոտ 80 միլիարդ դրամի շրջանակներում, որը մենք ունենք: Այս բարձրացումը շատ էական է մեր հարյուր-հազարավոր կենսաթոշակառուների և նպաստառուների համար»:

Leave a comment