«Ռուսաստանը չի կարողացել մեզ օկուպացնել». Զելենսկի (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան հաղթել է Ռուսաստանի կողմից սկսված պատերազմում, քանի որ Մոսկվան չի փոխել Կիևի կուրսը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Ռուսաստանը չի կարողացել և չի կարողանա օկուպացնել մեզ։ Նրանք չհաղթեցին։ Եվ մեզ համար դա հաղթանակ է։ Մենք պաշտպանեցինք մեր անկախությունն ու ազատությունը։ Մենք հաջողության հասանք։ Նրանք չփոխեցին մեր աշխարհաքաղաքական ուղղությունը։ Նրանք չփոխեցին երկիրը։ Նրանք մեր դրոշը չփոխարիրեցին իրենց դրոշով։ Սրանք շատ կարևոր բաներ են։ Ահա թե ինչու եմ ես հպարտանում դրանով», – ասել է նախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվան այժմ իսկապես կընդունի, որ իր սկսած պատերազմը լուրջ սխալ էր։

Leave a comment