Վլադիմիր Պուտինին հրավիրել են Գազայի հարցով «Խաղաղության խորհուրդ», որի ստեղծման մասին հայտարարել Է Դոնալդ Թրամփը: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարԴմիտրի Պեսկովը:
Ըստ կազմակերպության կանոնադրության նախագծի, հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Գազայի խաղաղության խորհրդում մշտական տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներից խնդրել է 1 միլիարդ դոլար ներդնել։
Նախագծում նշվում է նաև, որ անդամ երկիրը նշանակվում է ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով, սակայն այս կանոնը չի տարածվում այն երկրների վրա, որոնք առաջին տարվա ընթացքում Խորհրդին նվիրաբերում են առնվազն 1 միլիարդ դոլար կանխիկ գումար։