Երևանը բաց է նորարար գաղափարների և կայուն ներդրումների համար. Ավինյանը՝ ֆրանսիացի գործարարներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած գործարարների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտների ընկերություններ:


ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած գործարարների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտների ընկերություններ:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Հյուրերին ներկայացնելով քաղաքի զարգացմանը միտված կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։


Մասնավորապես կարևորվել են տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրերը, թվային փոխակերպման նախագծերի իրականացումը՝ GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրումը, ինչպես նաև Նորագյուղի վերակառուցումը և թափոնների կառավարումը:

Leave a comment