Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանը չի մասնակցի։ Այդ մասին Բայրամովն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ադրբեջանի տարբեր մակարդակներով մասնակցություն Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախատեսված չէ», – ասել է Բայրամովը։
Նա հստակեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի խիտ և հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում, 2026 թվականի մայիսի 4-ին։