Ադրբեջանի մասնակցությունը որևէ մակարդակով Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախատեսված չէ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամաբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի մայիս ամսվա խիտ գրաֆիկում և օրացույցում նման այց նախատեսված չէ: