Նորակերտի բնակիչ, Արցախյան քառօրյա և 44 օրյա պատերաազմների մասնակից Արման Պետրոսյանը գրում է․
Լուծում պահանջող օրհասական խնդիր, որն այս քաղաքական իշխանությունն ունակ չէ լուծելու։
Հայաստանը, երբ կորցրեց իր անվտանգային բուֆերը, աշխարհագրորեն հայտնվեց նոր իրականության մեջ։
1. Կարճ ռազմավարական խորք
2. Լոգիստիկ ուղիների խիստ սահմանափակում
3. Կենտրոնացված ենթակառուցվածքներ՝ առանց բաշխման
Այս իրավիճակը ստեղծվել է ներկա իշխանության սխալ քաղաքականության հետևանքով, որը և մեզ կանգնեցրել է այսպիսի աշխարհագրական փաստի առաջ։
Այսքանից հետո, եթե չենք ուզում ապրել մշտական ռիսկի պայմաններում, այս երեք խնդիրները պետք է լուծում ստանան։