Հայաստանում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. նախարար

https://arm.sputniknews.ru/20260225/hajastanum-jramatakararman-zhamanakacujci-pvopvokhutjun-chi-lini-nakharar-99216201.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98343066_72:0:1209:853_1920x0_80_0_0_242308e29ebe697ecd1ae6633ffd0a29.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան

Բաժանորդագրվել

Դավիթ Խուդաթյանի խոսքով` շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Այս հայտարարությունն արել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

««Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած ժամանակացույցն ու դրա բովանդակությունը խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել կասեցնել ժամանակացույցի գործողությունը»,– գրել է նախարարը։

Նրա խոսքով` խնդիր է դրվել, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ՀՀ ջրային կոմիտեն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և «Վեոլիա Ջուր» ընկերությունն իրականացնեն լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։

Խուդաթյանի խոսքով` նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։

«Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ»,– եզրափակել է ՏԿԵՆ նախարարը։

Հիշեցնենք` «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ ջրամատակարարման ժամանակացույցը փոխվում է տասնյակհազարավոր նոր սպառողների ավելացման պատճառով:

Leave a comment