Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան





Ակնհայտ է, որ մինչև այս պահը ԱՄՆ-ի նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ լավ ընտրանք, ինչը նրան հնարավորություն կընձեռեր իրականացնել տպավորիչ և կարճաժամկետ ռազմական գործողություն՝ հայտարարելով հերթական հաղթանակի մասին. գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հռետորաբանությունն այլ բան է, հողի վրա առկա իրականությունն՝ այլ։ Եվ թերևս հենց այս մասին են խոսում նաև պարբերաբար ԶԼՄ-ներ ապրդող այն լուրերը, թե ամերիկյան բարձրաստիճան զինվորականները չափազանց ռիսկային են համարում Իրանի վրա հարձակումը։

Իրանական կոշտ դիրքորոշումը, որի համաձայն՝ ոչ մի ամերիկյան սահմանափակ հարվածի մասին խոսք լինել չի կարող և պետք է լինի խնդրի լուծում կա՛մ դիվանագիտական, կա՛մ լայնածավալ տարածաշրջանային պատերազմի միջոցով զգալի ռիսկեր է իր հայտ բերում թե՛ ամերիկյան կողմի և թե՛ տարածաշրջանային դերակատարների համար՝ պաշտոնական Վաշինգտոնին ստիպելով երկար ծանրութեթև անել ռազմական ուղով գնալու նպատակահարմարություն ու արդյունավետությունը։

Թեև ոչ ոք չի կարող վստահաբար պնդել, թե ինչպես կհանգուցալուծվի վտանգավոր այս ճգնաժամը, սակայն պարզ է, որ հնարավոր պատերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ, և գործելու են հենց նման տրամաբանությամբ»,- պարզաբանել է նա։

 




դիտվել է 36 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը


Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը


Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը


Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը


Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

Leave a comment