Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան





«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է. «Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք։

Եկեք տեսնենք, թե ինչ է արել ՔՊ-ն. թոշակներն ավելացրել է օրական 330 դրամով ու հարցը փակել՝ իբր մարդկանց կյանքի որակը փոխվեց, այն էլ՝ այս գնաճի պայմաններում։

Եկեք տեսնենք՝ արդյոք սա առաջընթաց է։

2025 թ. նվազագույն պարենային զամբյուղը 42,614 դրամ է։ Սա այն գումարն է, որով թոշակ ստացող մարդը կարողանա նվազագույն մթերքներ ձեռբերել․ որպեսզի գոյատևի և սովից չմահանա։
Բացի պարենային զամբյուղից, կա նաև նվազագույն սպառողական զամբյուղ՝ 78,836 դրամ։ Սպառողական զամբյուղը ներառում է ոչ միայն պարենային զամբյուղը, այլ նաեւ հագուստի, լույսի, ջրի, գազի և այլ վճարները։

Թոշակ ստացող մարդը շարունակելու է ապրել գոյատևման, ոչ թե արժանապատիվ կյանքի մակարդակում։ Ամենակարեւոր դիտարկումներից. երբ կենսաթոշակների բարձրացումը հայտարարվում է ընտրություններից 3 ամիս առաջ, ապա սա ոչ թե բարեփոխում է, այլ մեր հայրերի և մայրերի արժանապատվության ոտնահարում՝ քաղաքական հաշվարկներով։

 Թոշակները, անկասկած, պետք է բարձրացվեն, բայց դա պետք է լինի մտածված քաղաքականություն, այլ ոչ թե ավագ սերնդի շահարկմամբ քաղաքական օգուտներ ստանալու ակցիա։ Մենք սոցիալական քաղաքականությունը կառուցելու ենք ոչ թե պատեհապաշտությամբ, այլ կյանքի որակի բարելավմանն ուղղված իրական ցուցանիշների վրա»։

 




դիտվել է 71 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը


Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը


Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը


Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը


Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

Leave a comment