ՀՀ ԱԳ փոխնախարարը Ժնևում ՄԱԿ ՄԻԽ նախագահին է ներկայացրել ցեղասպանության կանխարգելման բանաձևի մանրամասները


ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր նախագահ, Ինդոնեզիայի մշտական ներկայացուցիչ Սիդհարթո Ռեզա Սուրյոդիպուրոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։


 


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը ՄԻԽ ինստիտուցիոնալ ամրապնդման կարևորության և մեխանիզմների ու մանդատների արդյունավետ գործառնության համար ռեսուրսների համալրման անհրաժեշտության վերաբերյալ:


 


Հանդիպման ընթացում ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է ՄԻԽ ընթացիկ նստաշրջանին Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ երկամյա թեմատիկ բանաձևի մանրամասները:


 


Ընդգծվել է, որ բանաձևը նպատակաուղղված է ցեղասպանության և զանգվածային այլ ոճրագործությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վաղ նախազգուշացմանը, կանխարգելման մեխանիզմների ամրապնդմանը ու այդ ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համախմբմանը:


 

Leave a comment