ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Քաղաքականություն

25.02.2026 | 20:35

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ սպառազինությունների պետ, օդատիեզերական ուժերի սպառազինության ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովի գլխավորությամբ, այցով գտնվում է  Ադրբեջանում։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն, ՌԴ ռազմաօդային ուժերի պատվիրակությունը հանդիպել է պաշտպանության փոխնախարար և Ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ներկայիս վիճակը, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Այցի ընթացքում ռուսական պատվիրակությունը մասնակցել է Ազգային պաշտպանության համալսարանի հրամանատարության և ուսանողների խմբի հետ անցկացված սեմինարի։

Սեմինարի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ռազմական կրթության և գիտության ոլորտում նորարարությունների վերաբերյալ։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a comment