Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։