Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը պետական այցով մեկնել է Վրաստան։ Նա Վրաստանում կմասնակցի Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-րդ գործարար համաժողովին։ Ֆորումի նպատակն է զգալի թափ հաղորդել տարածաշրջանային առևտրին։ Ներկա կգտնվի մոտ 500 գործարար 3 երկրից։
Ակնկալվում է, որ Հարավային Կովկասի երեք խոշորագույն տնտեսությունները միավորող ֆորումի ընթացքում համապարփակ կերպով անդրադարձ կկատարվի երկրների միջև առևտրային հարաբերություններին և ներդրումների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը։
Նշենք, որ Վրաստանի հետ Թուրքիայի առևտրի ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է 3 մլրդ դոլար և թուրք կապալառուները Վրաստանում իրականացրել են նաև 5.6 միլիարդ դոլարի շուրջ 304 նախագիծ։ Իսկ Ադրբեջանի հետ առևտրի ծավալը 2025-ին կազմել է 7 մլրդ դոլար և թուրք կապալառուները իրականացրել են 569 նախագիծ՝ մոտ 22 միլիարդ դոլար արժողությամբ։
Ֆորումի ընթացքում անդրադարձ կարվի նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն։