Ռուսաստանը և Իրանը Չինաստանի համար նավթի գնային պատերազմ են մղում. Bloomberg


Bloomberg-ի տվյալով՝ Հնդկաստան ռուսական նավթի արտահանման կտրուկ նվազումից հետո ռուսական նավթ արտադրողները սկսել են մրցակցել Իրանի հետ Չինաստան մատակարարումների համար: Երկու երկիրն էլ կտրուկ իջեցնում է գները չինացի գնորդների համար և առաջարկում ավելի ու ավելի մեծ զեղչեր՝ հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով գործարքների մանրամասներին ծանոթ աղբյուրներին:


Լցանավերում ռուսական նավթի մեծ կուտակումների պատճառով այդ բեռներն ուղղվում են Չինաստան, ինչը գնային պատերազմ է հրահրում իրանցի արտահանողների դեմ, որոնք երկար ժամանակ եղել են ՉԺՀ-ում մասնավոր նավթավերամշակման գործարանների հիմնական մատակարարները՝ նշում է Bloomberg-ը:


Ըստ տեղեկությունների՝ ռուսական Urals նավթը մեկ բարելի դիմաց մոտավորապես 12 դոլարով ավելի էժան է վաճառվում, քան Brent-ը: Իրանական Iranian Light տեսակի նավթը վաճառվում է համաշխարհային չափանիշից 11 դոլարով էժան: Դեռ դեկտեմբերին գնային տարբերությունը կազմել է 8-9 դոլար:

Leave a comment