«Հեզբոլլահ»-ի չի միջամտի, եթե ԱՄՆ-ն «սահմանափակ» հարվածներ հասցնի Իրանին | ՄԱՄՈՒԼ.ամ

Լիբանանի «Հեզբոլլահ»-ի առաջնորդը AFP-ին ասել է, որ շարժումը չի միջամտի, եթե ԱՄՆ-ն «սահմանափակ» հարվածներ հասցնի Իրանին։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դեմ ցանկացած ուղղակի հարձակում կդիտարկվի` որպես «կարմիր գիծ»։

Շարժման ներկայացուցիչը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ միջոցներ կարելի է ակնկալել ի պատասխան Խամենեիի վրա հարձակման։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով լիբանանյան բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնել էր, որ Թել Ավիվը զգուշացրել է Բեյրութին, որ եթե «Հեզբոլլահ»-ը մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմին, Իսրայելը հարված կհասցնի Լիբանանին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ օդանավակայանը»։

Leave a comment