35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ. նա ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

ՆԳՆ ոստիկանությունը 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերել է հերոինով 14 փաթեթ. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանությունը 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերել է հերոինով 14 փաթեթ։


Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, փետրվարի 17-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում։


Ըստ հրապարակված տեղեկատվության, նույն օրը մայրաքաղաքի Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալել են Երևանի բնակիչ 35-ամյա տղամարդուն։


Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 8 գրամ։


Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


 


Leave a comment