https://arm.sputniknews.ru/20260225/vor-khndrvov-en-amenashaty-dimum-arvoghjutjan-apahvovagrman-hamakargvov-parzabanum-e-kharazjany-99196464.html
Որ խնդրով են ամենաշատը դիմում առողջության ապահովագրման համակարգով․ պարզաբանում է Խարազյանը
Որ խնդրով են ամենաշատը դիմում առողջության ապահովագրման համակարգով․ պարզաբանում է Խարազյանը
Sputnik Արմենիա
Ապահովագրման համակարգում հիվանդությունների ցանկի փոփոխություն հնարավոր է` կատարվի, երբ հայտնի լինի, թե դիմելիության ինչ պատկեր կլինի տարվա ընթացքում։ 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T19:07+0400
2026-02-25T19:07+0400
2026-02-25T19:07+0400
առողջության ապահովագրություն
հայաստան
պոլիկլինիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99188345_0:0:3074:1730_1920x0_80_0_0_d44740f98b6a8b62ab92da89fa3b8608.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում շուրջ 2 ամսում մոտավորապես 1. 3 մլն դիմում է գրանցվել, մեծ է դիմելիությունը սրտանոթային հիվանդություններ ունեցողների պարագայում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Սամվել Խարազյանը։Հարցին, թե ինչ խնդիրներով են հիմնականում դիմում քաղաքացիները՝ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը շեշտեց, որ օրինակ 65+ տարեկան անձինք հիմնականում քրոնիկ հիվանդությունների խնդրով են դիմում։ Պոլիկլինիկաներից արդեն ուղեգրեր են տրամադրվում՝ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության, գործիքային կամ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև դեղատոմսեր են դուրս գրվում։Խարազյանի խոսքով՝ բավականին մեծ դիմելիություն կա սրտանոթային հիվանդությունների դեպքում, ինչպես նաև օրթոպեդիկ հարցերով՝ կոնքազդրային հոդի փոխարինման, աչքի ոսպնյակի փոփոխության (կատարակտ) համար։Ինչ վերաբերում է համակարգում հիվանդությունների ցանկի փոփոխությանը՝ նա ընդգծեց, որ ամեն ինչ կախված է, թե դիմելիության ինչ պատկեր կլինի տարվա ընթացքում։Հիշեցնենք, որ ՀՀ–ի բոլոր 7 ապահովագրական ընկերությունները համագործակցության հուշագիր են ստորագրել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ։Հավելենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։Քաղիրավական պայմանագրով աշխատողները ե՞րբ կներառվեն առողջության ապահովագրության համակարգումԱռողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներն այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99188345_212:0:2943:2048_1920x0_80_0_0_6b2d9a4818ecc1de859f0754caeff955.jpg.webp
առողջության ապահովագրություն, հայաստան, պոլիկլինիկա
առողջության ապահովագրություն, հայաստան, պոլիկլինիկա
Ապահովագրման համակարգում հիվանդությունների ցանկի փոփոխություն հնարավոր է` կատարվի, երբ հայտնի լինի, թե դիմելիության ինչ պատկեր կլինի տարվա ընթացքում։
«Օրական միջինում մոտավորապես 20 000-30 000 ապահովագրական դեպք է գրանցվում։ Այդ դեպքերը վերաբերում են և՛ ամբուլատոր այցերին, և՛ դեղատներում դեղերի ստացմանը, և՛ հիվանդանոցային բուժօգնության դեպքերին։ Քաղաքացիները դիմելով առողջության առաջնային պահպանման օղակին՝ իրենց գանգատները ներկայացնում են ընտանեկան բժիշկներին, ստանում անհրաժեշտ խորհրդատվությունը։ Արդեն ըստ բժշկական ցուցումի և հիվանդությունների վարման գործելակարգերի` հետագայում ուղղորդվում են մասնագիտական խորհրդատվության, հետազոտությունների իրականացման»,- նշեց Խարազյանը։
Հարցին, թե ինչ խնդիրներով են հիմնականում դիմում քաղաքացիները՝ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը շեշտեց, որ օրինակ 65+ տարեկան անձինք հիմնականում քրոնիկ հիվանդությունների խնդրով են դիմում։ Պոլիկլինիկաներից արդեն ուղեգրեր են տրամադրվում՝ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության, գործիքային կամ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև դեղատոմսեր են դուրս գրվում։
Խարազյանի խոսքով՝ բավականին մեծ դիմելիություն կա սրտանոթային հիվանդությունների դեպքում, ինչպես նաև օրթոպեդիկ հարցերով՝ կոնքազդրային հոդի փոխարինման, աչքի ոսպնյակի փոփոխության (կատարակտ) համար։
Ինչ վերաբերում է համակարգում հիվանդությունների ցանկի փոփոխությանը՝ նա ընդգծեց, որ ամեն ինչ կախված է, թե դիմելիության ինչ պատկեր կլինի տարվա ընթացքում։
«Մենք նաև զուգահեռ հավաքագրում ենք վճարովի մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություն, որպեսզի գնահատենք, թե այդ մասով որոնք են հիմնական կարիքները։ Պետք է փորձենք հասկանալ, թե որտեղ կարող է լինել մեր քաղաքացիներին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտություն։ Հետագայում արդեն, երբ հավելյալ ուսումնասիրություններ կարվեն, ապահովագրական վճարը և փաթեթում անհրաժեշտ փոփոխությունները պետք է հաստատվեն օրենքով։ Մենք էլ պետք է գնահատենք՝ ծառայությունը որքանո՞վ է ծախսարդյունավետ, հասկանանք հիմնական հիվանդացության, մահացության և հաշմանդամության ցուցանիշները»,- ասաց Խարազյանը։
Հավելենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներն այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։