«Չնայած առատ տեղումներին` ջրաջատումներ են լինելու. իսկ հիշո՞ւմ եք Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի ասածը». Կարեն Վրթանեսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Տեղումներով այսքան առատ ձմեռ վաղուց չէր եղել Հայաստանում։ Այնուամենայնիվ, մեզ հայտարարում են, որ մայիսի 1-ից համատարած ջրանջատումներ են սպասվում ամբողջ երկրում։
     Հարց` ինչո՞ւ։ Կարծես թե հակառակը պետք է լիներ, չէ՞։
     Իսկ հիմա հիշեցնեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը բացահայտել էր, որ «մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։
     Հիշո՞ւմ եք այդ թեման։
     Ի՞նչ եք կարծում, այս երկու իրադարձություններն իրար հետ կապ ունե՞ն թե ոչ։
     #օկուպացիա
     #հիշողմարդ
     Հ.Գ. Հղումը մանրամասներին՝ ստորև»։

Leave a comment