Հարյուրավոր միլիոն դոլարների պոտենցիալ կա․ Պապոյանը՝ Ադրբեջանի հետ երկկողմ առևտրի մասին

Նախարարը հիշեցրել է, որ հայկական և ադրբեջանական կողմերը բազմաթիվ ապրանքների ցանկերով են փոխանակվել, որոնք կարող են ներկրել


ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ես ուղղակի վստահ եմ , որ հարյուրավոր միլիոն դոլարների պոտենցիալ կա երկկողմ առևտրի։


Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ դա ժամանակ է պահանջում։


«Դեռևս, այսպես ասած, չկան մրցակցային լրջագույն առավելություններ», – ասաց Պապոյանը։


Նրա խոսքով՝ դա պրոցես է, որը լինելու է, և առևտուր լինելու է։


Նախարարը հիշեցրեց, որ հայկական և ադրբեջանական կողմերը բազմաթիվ ապրանքների ցանկերով են փոխանակվել, որոնք կարող են ներկրել:

Leave a comment