Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն

Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առաջիկա շաբաթասկզբին քաղաքացիների առջև իրենց դռները կբացեն ՀԷՑ-ի երեք նոր սպասարկման սրահներ Երևանի Կենտրոն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում»։

Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Եվս մի քանի հասցեներում այս պահին հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում. արդյունքում Երևանում այս պահին գործող 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, նորովի կահավորված և ընդարձակ սպասարկման կենտրոն՝ թոթափելու գործող սրահների ծանրաբեռնվածությունը և բարձրացնելու ՀԷՑ-ի մատուցվող ծառայությունների որակը։

ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։

Leave a comment