«Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կցելով տեսանյութ:
Ավեի վաղ հայտնել էինք, որ վարչապետը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Պաշտոնական այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա–Բուոնսկայի հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: