Դատարանի վճռի մեջ նշված է․ «:1. Մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ 1 (մեկ) տարի ժամկետով»։
«1.2. ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվակցել Մկրտիչ Արշակի Մկրտչյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 03-ից մինչև 2026 թվականի հունվարի 03-ը փաստացի անազատության մեջ գտնվելու 4 (չորս) ամիս ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 8 (ութ) ամիս ժամկետով։
1.1. ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Փորձաշրջանի ընթացքում մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության տարածքային մարմնին։
Մկրտիչ Արշակի Մկրտչյանի վրա դնել պարտականություն՝ վերահսկողության ընթացքում առանց պրոբացիայի ծառայության համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ բնակության վայրը փոխելու դեպքում՝ նոր բնակության վայրի հասցեն սեղմ ժամկետում հայտնել պրոբացիայի ծառայությանը:
Փորձաշրջանի սկիզբը հաշվել հաշվառման վերցնելու պահից:
2. Մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը՝ վարչական հսկողությունն իր սահմանափակումներով, գրավը՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով, և բացակայելու արգելքը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո թիվ 900333832013 դեպոզիտային հաշվին վճարված 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը վերադարձնել այն վճարողին։
2.1. Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնել մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ բացառապես սույն քրեական գործով ՍԷԿՏ համակարգում կիրառված սահմանափակումները:
3. Իրեղեն ապացույց ճանաչված 1978 թվականի գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «BT 1346» համարի ատրճանակը և թվով 9 հատ գործարանային արտադրության 9մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտները վերադարձնել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն՝ թիվ 57204825 քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար։
4. Վարութային ծախսերի հարցը համարել լուծված։
5. Դատավճիռը, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 373-րդ հոդվածով և 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերի, ստանալու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»:
Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ դեռևս չպարզված ժամանակ ու հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել հրազեն և ռազմամթերք:
«Այսպես. Մկրտիչ Արշակի Մկրտչյանը, չունենալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հրազենի, ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու, այդպիսի առարկաներ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու իրավունք, ինչպես նաև հրազենի և ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձևակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ դեռևս չպարզված ժամանակ ու հանգամանքներում անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և իր մոտ ապօրինի կերպով պահել, կրակելու համար պիտանի, 1978 թվականի գործարանային արտադրության, 9մմ տրամաչափի, «BT XX համարի, «Մակարով» տեսակի, 9մմ տրամաչափի ատրճանակային մարտական փամփուշտներով կրակելու համար նախատեսված, մարտական ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, լիցքավորված՝ գործարանային արտադրության 9 հատ 9մմ տրամաչափի, կրակվելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող փափմփուշտներով, նախատեսված՝ Բայկալ», «ՍՊՍ» այդ թվում նաև նշված մոդելի` «Մակարով» տեսակի, ատրճանակից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար, որոնք Մկրտիչ Մկրտչյանի կողմից վարած «Մազերատի Լեվանտե» մակնիշի XX WM XXX պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից Հրանտ Հարությունի Սարգսյանի կողմից վերցնելու և դուրս նետելու արդյունքում հայտնաբերվել և վերցվել են 2025 թվականի սեպտեմբերի 04-ին՝ Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի Երևանյան-Տերյան փողոցների խաչմերուկում իրականացված դեպքի վայրի զննությամբ: Այսինքն՝ Մկրտիչ Արշակի Մկրտչյանին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով»,- նշված է մեղադրական եզրակցության մեջ: