Մենք աջակցում ենք ոչ թե նախագահին, այլ ուկրաինացի ժողովրդին. Զելենսկին անշնորհակալ մարդ է. Պապուաշվիլի


armtimes.com «Մենք աջակցում ենք միայն ուկրաինացի ժողովրդին, որովհետև ո՛չ Զելենսկին, ո՛չ Բրյուսելը մեր աջակցությանը արժանի չեն․ նրանք անշնորհակալ մարդիկ են»:


 


Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ պատասխանելով Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունման մասին հարցին, որին կողմ է քվեարկել 107 երկիր, այդ թվում՝ Վրաստանը։


 


«Որտե՞ղ էր Մեծ Բրիտանիան, երբ Զելենսկին պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի կառավարության ներկայացուցիչների դեմ։ Ընդհանրապես, նա անշնորհակալ մարդ է, ես առաջինը չեմ, որ դա ասում եմ։


 


Ամերիկայի նախագահը ևս նրան ասել է՝ պետք է գեթ մի փոքր երախտագիտություն ցուցաբերել։


 


Զելենսկին երախտագիտություն չի հայտնում ո՛չ Ամերիկային, ո՛չ Վրաստանին։ Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ ձեզ Զելենսկու ամոթալի հայտարարությունները. նա հետ կանչեց իր դեսպանին Վրաստանից այն պատճառով, որ մենք վրացիներին չուղարկեցինք կռվելու և զոհվելու։ Թող շնորհակալություն ասեն, բայց ընդհանուր առմամբ մեզ նրանց երախտագիտությունն այնքան էլ պետք չէ։ Այս ամենը մենք անում ենք ուկրաինացի ժողովրդի համար, իսկ հենց Զելենսկու վերաբերյալ վերջնական վճիռը կկայացնի ուկրաինացի ժողովուրդը»,- ասել է Պապուաշվիլին։


 


 


 


Leave a comment