Պորտուգալական «Սպորտինգն» ՈՒԵՖԱ-ին բողոք է ներկայացրել ֆուտզալի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հաղորդում է A Bola-ն։
«Բենֆիկայի» դեմ հանդիպումից հետո մրցավարական անձնակազմում ընդգրկված երկու ուկրաինացիները հրաժարվել են սեղմել «Սպորտինգի» ռուս խաղացող Իվան Չեշկալայի ձեռքը։ Խոսքը երրորդ մրցավար Եվգենի Գորդիենկոյի ու ժամաչափող Օրեստ Դուցյակի մասին է։
Այդ խաղում «Սպորտինգը» պարտվել է 3։4 հաշվով։
Իվան Չեշկալան այս տարվա հունվարին է միացել «Սպորտինգին»։ 2020-2025թթ․ ռուս խաղացողը հանդես էր գալիս «Բենֆիկայում»։