https://arm.sputniknews.ru/20260225/ukrainakan-zinuzhi-hardzakman-hetevanqvov-smvolenski-marzum-zvoheri-tivy-hasel-e-7i-99185943.html
Ուկրաինական զինուժի հարձակման հետևանքով Սմոլենսկի մարզում զոհերի թիվը հասել է 7–ի
Ուկրաինական զինուժի հարձակման հետևանքով Սմոլենսկի մարզում զոհերի թիվը հասել է 7–ի
Sputnik Արմենիա
Հետաքննությունը վարում է Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը։ 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T15:42+0400
2026-02-25T15:42+0400
2026-02-25T15:44+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33561802_0:162:3067:1887_1920x0_80_0_0_e138375fd1b53e883d34cd6c56af7bb5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Սմոլենսկի մարզում 7 քաղաքացիական անձ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին։Սմոլենսկի մարզպետ Վասիլի Անոխինն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով «Դորոգոբուժ» ձեռնարկության 4 աշխատակից է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։Հետաքննության տվյալներով՝ Ուկրաինայի զինված կազմավորումներն այսօր հարված են հասցրել «Դորոգոբուժ» քիմիական գործարանին։ Ձեռնարկության վրա առնվազն 30 անօդաչու է հարձակվել` զինված պայթուցիկ սարքերով։Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ Հետաքննությունը վարում է Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33561802_167:0:2898:2048_1920x0_80_0_0_114d87c88383f8e10494a167cbdd26a3.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
15:42 25.02.2026 (Թարմացված է: 15:44 25.02.2026)
Բաժանորդագրվել
Հետաքննությունը վարում է Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Սմոլենսկի մարզում 7 քաղաքացիական անձ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին։
Սմոլենսկի մարզպետ Վասիլի Անոխինն ավելի վաղ
տեղեկացրել էր, որ ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով «Դորոգոբուժ» ձեռնարկության 4 աշխատակից է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։
«Պայթուցիկ սարքերի պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել՝ զոհվել է 7 մարդ, ևս 10–ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,– հայտնել են ՔԿ–ից։
Հետաքննության տվյալներով՝ Ուկրաինայի զինված կազմավորումներն այսօր հարված են հասցրել «Դորոգոբուժ» քիմիական գործարանին։ Ձեռնարկության վրա առնվազն 30 անօդաչու է հարձակվել` զինված պայթուցիկ սարքերով։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ Հետաքննությունը վարում է Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը։