https://arm.sputniknews.ru/20260225/hh-bvolvor-7-apahvovagrakan-ynkerutjunnern-arden-hamagvortsakcum-en-himnadrami-het-99185825.html
ՀՀ բոլոր 7 ապահովագրական ընկերություններն արդեն համագործակցում են հիմնադրամի հետ
ՀՀ բոլոր 7 ապահովագրական ընկերություններն արդեն համագործակցում են հիմնադրամի հետ
Sputnik Արմենիա
Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ այս հուշագրի ստորագրման արդյունքում շահելու են ոչ միայն քաղաքացին ու համակարգը, այլև ապահովագրական շուկան։ 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T15:36+0400
2026-02-25T15:36+0400
2026-02-25T15:36+0400
նաիրի ինշուրանս
առողջության ապահովագրություն
բժշկական ապահովագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98545413_0:0:2760:1552_1920x0_80_0_0_cd630d1a3dc7de6da7a99c8b2f97c7cc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ու ևս 3 ապահովագրական ընկերության միջև հուշագիր ստորագրվեց։ Այսպիսով ստացվում է, որ արդեն ՀՀ բոլոր 7 ապահովագրական ընկերությունները միացել են համակարգին։Հուշագիրը փետրվարի 25-ին ստորագրվել է «Նաիրի ինշուրանս», «Ռեգո ինշուրանս» և «Արմենիա ինշուրանս» ընկերությունների հետ։ «Նաիրի ինշուրանսը» 2025 թվականի արդյունքներով ոլորտի առաջատարն է ու ամենամեծ պորտֆելն ունի։Նա վստահություն հայտնեց, որ այս հուշագրի ստորագրման արդյունքում շահելու են ոչ միայն քաղաքացին ու համակարգը, այլև ապահովագրական շուկան։ Նախարարը շեշտեց, որ այս բարեփախումը նպաստելու է ՀՀ-ում ապահովագրական միջավայրի ավելի շատ զարգացմանն ու պորդուկտների ցանկի ընդլայնման։«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն էլ ընդգծեց՝ իրենք լիահույս են, որ մասնավոր-պետություն հսամագործակցությունը կնպաստի ոլորտի զարգացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98545413_123:0:2575:1839_1920x0_80_0_0_65da371c99a571d7c5b1f4e1d63a7f0e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նաիրի ինշուրանս, առողջության ապահովագրություն, բժշկական ապահովագրություն
նաիրի ինշուրանս, առողջության ապահովագրություն, բժշկական ապահովագրություն
Բաժանորդագրվել
Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ այս հուշագրի ստորագրման արդյունքում շահելու են ոչ միայն քաղաքացին ու համակարգը, այլև ապահովագրական շուկան։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ու ևս 3 ապահովագրական ընկերության միջև հուշագիր ստորագրվեց։ Այսպիսով ստացվում է, որ արդեն ՀՀ բոլոր 7 ապահովագրական ընկերությունները միացել են համակարգին։
Հուշագիրը փետրվարի 25-ին ստորագրվել է «Նաիրի ինշուրանս», «Ռեգո ինշուրանս» և «Արմենիա ինշուրանս» ընկերությունների հետ։ «Նաիրի ինշուրանսը» 2025 թվականի արդյունքներով ոլորտի առաջատարն է ու ամենամեծ պորտֆելն ունի։
«Նոր ներդրված համակարգի շրջանակում հիմնական ցանկությունն այն է, որ պետությունն ու մասնավորը միմյանց սերտ լրացնեն ու համագործակցություն ձևավորվի: Պետական բազային ապահովագրական փաթեթը, որը ձևավորվել է, դրա հավելյալ ծառայությունների շրջանակը պետք է լրացնեն մեր երկրում գործող մասնավոր ապահովգրական ընկերությունները: Այդպիսով մենք կավելացնենք այն պրոդուկտները, որոնք ծառայելու են թե քաղաքացիների, թե բուժաշխատողների մասնագիտական գործունեության ապահովագրության մասով»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա վստահություն հայտնեց, որ այս հուշագրի ստորագրման արդյունքում շահելու են ոչ միայն քաղաքացին ու համակարգը, այլև ապահովագրական շուկան։ Նախարարը շեշտեց, որ այս բարեփախումը նպաստելու է ՀՀ-ում ապահովագրական միջավայրի ավելի շատ զարգացմանն ու պորդուկտների ցանկի ընդլայնման։
«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն էլ ընդգծեց՝ իրենք լիահույս են, որ մասնավոր-պետություն հսամագործակցությունը կնպաստի ոլորտի զարգացմանը։