Կոնգրեսում ունեցած ելույթում ԱՄՆ նախագահը մեղադրել է Իրանին այնպիսի հրթիռներ մշակելու համար, որոնք կարող են սպառնալ Եվրոպային, Միացյալ Նահանգների արտասահմանյան բազաներին ու շատ մոտ ապագայում նաև հենց ԱՄՆ-ի տարածքին: «Նրանք շարունակում են միջուկային ծրագրի մշակումը: Այժմ բանակցություններ ենք վարում։ Նրանք ուզում են գործարք կնքել, բայց դեռ չենք լսել խոսքերը, որ նրանք երբեք միջուկային զենք չենք ունենա»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա վստահեցրել է՝ ցանկանում է լուծել Թեհրանի հետ տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով, սակայն ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ:
Իսլամական հանրապետության ԱԳՆ-ից հայտարարել են՝ Թեհրանը պատրաստ է հնարավորինս շուտ համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ: Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչիի խոսքով՝ հարկավոր է հասկանալ, որ պատերազմ սկսելը հեշտ է, շատ ավելի բարդ է այն ավարտելը: Արտգործնախարար Աբաս Արաղչին էլ համոզմունք է հայտնել, որ հնարավոր է հասնել գործարքի։ Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնի թիմի հետ բանակցությունները կշարունակվեն: «Բազմիցս ասել ենք՝ Իրանը երբեք ոչ մի պարագայում միջուկային զենք չի մշակի: Իսկ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման իրավունքից չենք հրաժարվի», – շեշտել է Արաղչին:
Մանրամասները՝ տեսաշարում: