Երիտասարդների համար նոր հնարավորություն


 


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Plug and Play միջազգային աքսելերատորը հրավիրում են մասնակցելու «Երիտասարդության ԻնֆոՎերազինում» տեղեկատվական հանդիպմանը։


 


• Հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 13:00-ին, ISTC ինովացիոն կենտրոնում (հասցեն՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, VII մասնաշենք, VI հարկ)


Սա հնարավորություն է՝


• բացահայտելու նախարարության և գործընկեր-կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող երիտասարդական ծրագրերը,


• տեղեկանալու տեխնոլոգիական և նորարարական ծրագրերում ընդգրկվելու հնարավորություններին,


• ուղիղ կապ հաստատելու պատասխանատուների հետ,


• ստանալու ձեր հարցերի պատասխանները,


• ծանոթանալու հայաստանյան բուհերը ներկայացնող երիտասարդների հետ:


 

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև 2026 թվականի մարտի 3-ը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/vr5QN3fU3zucZYwQ6։ 


 


Միացե՛ք, տեղեկացե՛ք և օգտագործե՛ք ձեր հնարավորությունը տեխնոլոգիական համայնքի մի մասը դառնալու համար։


 


 


 


 


Leave a comment