Էդուարդ Վարդանյանը վերադառնում է ACA 

Խառը մենամարտերում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Էդուարդ Վարդանյանը կմասնակցի ACA 202 մրցաշարին, հաղորդում է Sport24-ը։

34-ամյա Վարդանյանի մրցակիցը կլինի կիսամիջին քաշային կարգում չեմպիոնության նախկին հավակնորդ Ուզաիր Աբդուրակովը։

ACA 202 մրցաշարը կկայանա ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում։

Էդուարդ Վարդանյանը նախորդ անգամ ACA-ում հանդես եկել է 2023 թվականին, երբ հաղթել էր Արտյոմ Ռեզնիկովին։ Դրանից հետո նա մենամարտում էր «Наше дело» և Fight Nights լիգաներում։ Խառը մենամարտերում հայ մարտիկն ունի 27 հաղթանակ ու 4 պարտություն։

Leave a comment