Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը թավշյա հեղափոխությունից հետո լավ էլ հարստացել է։
Համաձայն պատգամավորի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ տարեսկզբին նա ունեցել է 7 անշարժ գույք՝ 2 բնակարան, 2 անհատական բնակելի տուն, 3 հողամաս։ Երկու անհատական բնակելի տները և 1 հողամասը ձեռք է բերվել 2020 և 2021 թվականներին Ջրվեժում՝ Ձորաղբյուրում։ 2024 թվականին ևս մեկ բնակարան Հակոբյանը գնել է կրկին Ջրվեժում 44 մլն 120 հազար դրամով «Կապիտալ Բիլդ» կառուցապատողից։
Փաստացի հեղափոխությունից հետո Հրաչյա Հակոբյանը ձեռք է բերել 3 տուն՝ 3 տարում տարում: Իսկ այժմ ընդհանուր առմամբ նա ունի 5 տուն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝